ԱՄՆ կառավարությունը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերություններին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան: Նրա խոսքերով, միակ ցամաքային ուղին Հայաստանից անցնում է Իրանի տարածքով: «Մենք հասկանում ենք ձեր դրության ողջ բարդությունը, եւ այդ մասին զրույց է եղել Վաշինգթոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը անհանգստացած է իրադրության զարգացումով` կապված Իրանի միջուկային խնդրի հետ: Մենք հուսով ենք, որ հարցը խաղաղ կարգավորում է ստանալու»,- ընդգծել է Փերինան:



Նշենք, որ Ռուդոլֆ Փերինայի լիազորությունների ժամկետը ավարտվում է հոկտեմբերի 26-ին: Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարամատարի պարտականությունները կատարելու է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Պենինգթոնը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---