Հայաստանը երբեք չի խոչընդոտել ԵԽԽՎ մշակութային ժառանգության պահպանման գծով առաքելության այցին

PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք չի խոչընդոտել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Էդվարդ Օ' Խարայի գլխավորած մշակութային ժառանգության պահպանման գծով առաքելության այցին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը խոչընդոտում է առաքելության այցին, պնդելով, որ ԵԽԽՎ պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղ պետք է մեկնի Բաքվից: «Ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է` Նախիջեւանը Ադրբեջանի մի մասն է: Մեր կողմից երբեք խոչընդոտներ չեն եղել, ուղղակի Ադրբեջանը դեմ է ԵԽԽՎ պատվիրակության այցին»,-ընդգծել է Օսկանյանը:



ԵԽԽՎ մշակութային եւ պատմական ժառանգության պահպանման գծով առաքելության այցը տարածաշրջան հետաձգվել է մի քանի անգամ, վերջին անգամ դա եղել է 2007 թվականի հունիսին: Ըստ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆայել Հուսեյնովի, Ադրբեջանը թույլ կտա, որ ԵԽԽՎ առաքելությունն այցելի Ղարաբաղի, միայն այն դեպքում, եթե նրանք մեկնեն Բաքվից, այլ ոչ թե Երեւանից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---