Տողանյան. ՀՀ-ն կհայտնի իր դիրքորոշումը, եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵՏՄ-ին![]() 15 ապրիլի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը հանդես գա ԵՏՄ-ին անդամակցելու նախաձեռնությամբ, Հայաստանը կունենա իր հատուկ կարծիքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում: «Դեռ վաղ է խոսել այդ մասին: Դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ նախաձեռնությամբ հանդես կգա Ադրբեջանը՝ դիտորդ կցանկանա դառնալ, թե լիարժեք անդամ: Ըստ դրա, մենք կձևավորենք մեր դիրքորոշումը, այդ հարցում այն անպայման կլինի», -ասել է դեսպանը: Տողանյանը նշել է, որ գոյություն ունի ԵՏՄ-ին անդամակցելու կարգ, որն ամրագրված է կանոնադրական փաստաթղթերում: «Ադրբեջանի անդամակցության մասին որոշում ընդունելու են ԵՏՄ անդամները, այսօր դրանք 5-ն են», -ասել է դեսպանը: Նա արձանագրել է, որ վերջին տարիներին ԵՏՄ հանդեպ ակտիվ հետաքրքրություն կա, ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ այլ գործընկերների կողմից: «Վիետնամն արդեն հատուկ կարգավիճակ է ստացել, բանակցություններ են ընթանում Իրանի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման վերաբերյալ, գործակցում ենք նաև Իսրայելի և Թուրքիայի հետ»,-ասել է Տողանյանը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն: Այդ մասին ապրիլի 14-ին Խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը: Ընթերցեք նաև. ՌԴ-ում ՀՀ դեսպան. Սպառնալիքի դեպքում «Իսկանդերը» կկիրառվի առանց Մոսկվայի հետ համաձայնեցման ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |