ԻԻՀ ՊՆ. Հուսով ենք՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը թույլ չեն տա օտարների միջամտությունը ԼՂ կարգավորմանը17 ապրիլի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով տարածաշրջանի անկայուն իրավիճակը, տարածաշրջանն ի զորու չէ հաղթահարել նոր ճգնաժամ: Ապրիլի 16-ին նման տեսակետ է հայտնել Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հավատարիմ մնալով ԼՂ հակամարտության իրական խաղաղ կարգավորմանը, թույլ չեն տա, որպեսզի օտարները միջամտեն և ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսանան»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը, իրանական «Իսնա» լրատվական գործակալությանը հղումով հաղորդում է Panorama.am-ը։ Իրանական աղբյուրի փոխանցմամբ, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակին, Հոսեյն Դեհղանը մասնավորապես ասել է. «Այսօր ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին սպառնում են Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի քայքայիչ քաղաքականությամբ առաջնորդվող, ինչպես նաև վահաբիական ծայրահեղ խմբավորումների ենթակայությամբ գործող ահաբեկչական խմբավորումները»: Ավելի վաղ Իրանի հետախուզության նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը հայտարարել է, որ ժամանակին «եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, հայերը կհասնեին Բաքու»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |