Հայաստանը՝ ռուսաստանցիների համտեսային զբոսաշրջության առաջին եռյակում

Հայաստանը՝ ռուսաստանցիների համտեսային զբոսաշրջության առաջին եռյակում

PanARMENIAN.Net - Հայաստանը ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում 3-րդն է ռուսաստանցիների շրջանում համտեսային կամ գաստրոնոմիական զբոսաշրջության ոլորտում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն իր վերլուծության հիման վրա:

Ըստ գործակալության, Ռուսաստանի բնակիչների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության համար ամենապահանջված երկրների հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:

ԱՊՀ երկրների գաստրոնոմիական զբոսաշրջությունն ամենաարագ աճող ոլորտն է Ռուսաստանի արտագնա տուրիզմի ոլորտում 2017-ին: Վարկանիշը կազմվել է հարցման արդյունքների հիման վրա:

Ըստ ՏուրՍտատի, ամենապահանջված համտեսային ուղևորությունները մեկշաբաթյա այցերն են: Օրինակ, 7-օրյա գաստրոնոմիական տուրը Հայաստան և Ղազախստան միջինը $900 է պահանջում, ներառյալ ավիատոմսերը, Ադրբեջան ու Վրաստան՝ $800, Ուզբեկստան՝ $1000:

Գաստրոնոմիական զբոսաշրջությունը ներառում ճանաչողական ուղևորությունը տարածաշրջան կամ երկիր տեղական խոհանոցի և վարպետության դասերի միջոցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---