Զարիֆ. ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է մասնակցեն Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծմանը

Զարիֆ. ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է մասնակցեն Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծումը մեծ հնարավորություններ կբացի, իսկ փոխադրումների գինը ցածր կլինի: Այդպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում իր վրաց պաշտոնակից Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:

Իրանի ԱԳՆ ղեկավարը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով: Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի և նախագահի հետ:

Նա հավելել է, որ Թեհրանի այդ գաղափարի իրականացման համար «պարտադիր է Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»:

Զարիֆն ասել է նաև, որ տրանսպորտային միջանցքի ստեղծումը Պարսից ծոցի և Սև ծովի միջև կնպաստի մարդկանց մերձեցմանը: Նա նաև հայտնել է, որ առաջիկայում Թեհրան կայցելի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գրում է Bizzone.info-ն:

Պարսից ծոց - Սև ծով միջազգային տարանցիկ միջանցքի ծրագրերը 2016-ի դեկտեմբերին քննարկվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երևանյան հանդիպման ժամանակ: «Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով պետք է ունենանք փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն», ասել էր Ռոուհանին:

ՀՀ նախագահն իր հերթին ասել էր. «Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավվելու բեռների տարանցում այլ երկրներից», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---