ԱՄՀ. ՀՆԱ աճը Հայաստանում 2017-2018թթ. կկազմի 2.9%

ԱՄՀ. ՀՆԱ աճը Հայաստանում 2017-2018թթ. կկազմի 2.9%

PanARMENIAN.Net - ՀՆԱ աճը Հայաստանում 2017-2018թթ. կկազմի 2.9%: Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) ապրիլյան զեկույցում:

ՀՆԱ աճը Հայաստանում 2016-ին եղել է 0.2%: Ըստ զեկույցի, 2016-ի 1.4% գնանկումը 2017-ին կփոխվի 2% գնաճով, իսկ 2018-ին գնաճը կկազմի 3.5%:

ԱՄՀ ապրիլյան զեկույցում համաշխարհային աճի կանխատեսումը բարձրացվել է մինչև 3.5%, իսկ 2018-ի համար այն նույնն է մնում՝ 3.6%:

Հարևան Ադրբեջանում 2017-ին տնտեսության անկում է սպասվում 1%-ով, Բելառուսում՝ 0,8%-ով: ԱՊՀ մյուս երկրներն ավելի լավ ցուցանիշներ ունեն: Վրաստանում սպասվում է 3.5% աճ, ՌԴ-ում՝ 1,4%, Ուկրաինայում՝ 2%, Ուզբեկստանում՝ 6%, Թուրքմենստանում՝ 6.5%:

Զեկույցում նշվում է, որ միջազգային միտումներն անհավասարության առումով կապված են առևտրի հետ, սակայն շատ երկրներում և ավելի մեծ առումով դա կապված է տեխնոլոգիական փոփոխությունների հետ, որքանով որ կարելի է տարանջատել տեխնոլոգիական առաջընթացն ու բուն առևտուրը, որն իր հերթին նպաստում է տեխնոլոգիական նորարարությունների տարածմանը:

Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 3.2%: ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.7% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ 2.7%, Fitch-ը՝ 2.1%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---