Հոկտեմբերի 29-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29 -ից 30 -ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ, կքննարկվեն երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, պատվիրակությունը կայցելի նաեւ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորամասեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---