Լավրով. ՌԴ-ն դեմ չէ Աբխազիայով դեպի ՀՀ բեռնափոխադրումների վերսկսմանը19 ապրիլի 2017 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերականգնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ: «Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են, որ տարանցումը վերականգնվի: Աբխազիան ասել է, որ դեմ չէ դրան: Դա կախված է ոչ թե մեզանից, այլ այն երկրներից, դեպի ուր նման տարանցում կարող է լինել»,-ասել է Լավրովը: Աբխազիայի նախագահ Հաջիմբան իր հերթին նշել է, որ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա, գրել է Sputnik-Աբխազիան: «Դա լրացուցիչ միջոցներ կբերի, չեմ կասկածում, որ հարցը կարող է լուծվել»,-ասել է Հաջիմբան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աբխազիայում է գտնվում երկօրյա աշխատանքային այցով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցից հետո հայտարարեց, որ պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում»,-ասել էր նա: Ավելի ուշ նա հավելել է, որ Վրաստանում աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք, չի քննարկվել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |