Նոյեմբերի 14-ին Կիեւում քննարկվելու է ՎՈՒԱՄ տարածքում «սառեցված հակամարտությունների» հարցը

PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ երկրների տարածքում Սառեցված հակամարտությունները քննարկվելու են նոյեմբերի 14-ին Կիեւում, ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ստեփան Վոլկովեցկին: «Ուկրաինան ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների հարցով կոնֆերանս կազմակերպելու նախաձեռնությամբ է հանդես եկել կազմակերպության անդամ-երկրներ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի արտգործնախարարների մակարդակով»,- ասել է դեսպանը: Այդ երկրների տարածքներում, Ուկրաինայից բացի, այսօր գոյություն ունեն հակամարտություններ. վրաց-աբխազական, վրաց-օսական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, ինչպես նաեւ Մերձդնեստրի հակամարտությունը: Դեսպանի խոսքերով, այժմ ճշտվում է գիտաժողովի ծրագիրը, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---