Ուրուգվայում Ցեղասպանության տարելիցին նվիրված Ջահերով երթ է կայացել24 ապրիլի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ի երեկոյան Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից մեկնարկել է Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված Ջահերով երթ: Տեղի հայ համայնքից հայտնում են, որ երթի հարյուրավոր մասնակիցները ջահերով, դրոշներով, ցուցապաստառներով ու բարձրախոսներով քայլել են մայրաքաղաքի գլխավոր պողոտայով: 1.5 ժամ տևած արդարության և պահանջատիրության երթի մասնակիցները քաղաքապետարանի բակում նաև մասնակցել են հատուկ արարողության: ՀՅԴ Երիտասարդական միությունը ընթերցել է հատուկ ուղերձ՝ դատապարտելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու պահանջաիրությունն ու արդար դատի համար մղվող համատեղ պայքարը մինչև վերջնական ճանաչում ու հատուցում թուրքական իշխանությունների կողմից: Վերջում հայկական դրոշի գույներով բազմաթիվ փուչիկներ են արձակվել դեպի երկինք: Կիրակի օրը՝ ապրիլի 23-ին, Ուրուգվայի հայկական Սբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի կարգ: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |