Աթեշյանը Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը երաշխտագիտությամբ հիշատակել է Էրդողանին24 ապրիլի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է եկել խոսքով, որի ընթացքում երախտագիտությամբ հիշատակել է Թուրքիայի նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը։ Պատարագին, որը մատուցել է արքեպիսկոպոս Աթեշյանը, ներկա են գտնվել մոտ հարյուր հայ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայի վարչապետը 2014-ին պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն է հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Էրդողանը ձևակերպել քր որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակել իբրև «ընդհանուր ցավ»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |