Ռ. Քոչարյան. Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ 2008 թվականի ընտրությունները31 հոկտեմբերի 2007 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները 2008 թվականին: Նրա խոսքերով, որոշակի առաջընթաց է նկատվում բանակցություններում: «Սակայն ես այնքան լավատես չեմ, որպեսզի ենթադրեմ, որ այն կարողանա կոնկրետ արդյունքների հանգեցնել մինչեւ նախագահական ընտրությունները: Բանակցությունների գործընթացը շարունակվում է, եւ դրանում կա եւ դրական, եւ բացասական կողմ»,- նշել է ՀՀ նախագահը:Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, բանակցությունների սեղանին գտնվող Ղարաբաղի հարցով կարգավորման նախագիծը վկայում է, որ բանակցային գործընթացը որոշակի ուղի է անցել, սակայն Բաքվի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ այդ գործընթացն անգամ չկա: «Այսպիսով, ներկա դրությամբ գրեթե հիմքեր չկան լավատեսության համար: Կան սպառնալիքներ, եւ մենք մեր քաղաքականությունում պետք է հաշվի առնենք նաեւ այդ սպառնալիքները»,- ասել է ՀՀ նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |