Երևանում ու մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում ու մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 2-6-ի գիշերը և կեսօրից հետո ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Հանրապետության տարածքում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 2-6-ը գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հանրապետության տարածքին ակտիվ ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից. «Մայիսի 2-ից սկսած 5 օր, հատկապես երեկոյան և գիշերը բոլոր մարզերում սպասվում է անձրև, ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---