Եթե Բաքուն չի ցանկանում խոսել Ստեփանակերտի հետ, ապա Երեւանը կշփվի ոչ թե Բաքվի, այլ Անկարայի հետ 6 նոյեմբերի 2007 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Դաշնակցությունը շատ բարձր է գնահատում ՀՀ նախագահի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Սակայն նա գտնում է, որ անհրաժեշտ է փոխել բանակցությունների ձեւաչափը, մասնավորապես, ներգրավել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին: «Մեզ ասում են, որ Ադրբեջանի կողմից փոխզիջումը խաղաղությունն է: Սակայն «խաղաղությունը խաղաղության դիմաց» բանաձեւը չի արտացոլում իրականությունը, քանի որ փոխադարձ զիջումները բանակցություններում պետք է այլ հունով ընթանան, ինչից խուսափում է Ադրբեջանը: Եթե Բաքուն չի ցանկանում խոսել Ստեփանակերտի հետ, ապա Երեւանը կշփվի ոչ թե Բաքվի, այլ Անկարայի հետ, քանի որ Թուրքիան, որքան էլ դա ցավալի լինի մեզ համար, եւս հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ շատ լուրջ ազդեցություն ունի գործընթացի վրա: Պաշտոնական Երեւանն ու սփյուռքը պետք է հակազդեն դրան եւ պահանջեն Թուրքիայի հեռացումը ԵԱՀԿ ՄԽ-ից` որպես շահագրգգռված կողմ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:Հիշեցնենք, որ Մինսկում Լեռնային Ղարաբաղի հարցով կոնֆերանս հրավիրելու մասին որոշումը կայացվել է 1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստին: Մինսկի կոնֆերանսի նախապատրաստման աշխատանքներում ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմել են Ադրբաջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման կոնտակտային խումբը: Կոնֆերանսին հիմնադրվել է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը: Ներկա դրությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ են հանդիսանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներչկայացուցիչները: Մինչեւ 1997 թվականը Ղարաբաղը հանդիսանում էր բանակցությունների լիիրավ մասնակից, այսօր բանակցությունները տարվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |