«Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ. «Ինքնաբացարկ չենք ներկայացրել»![]() 3 մայիսի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը հայտարարել է, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։ Մայիսի 2-ին մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: «Չեմ կարող ասել՝ իմ անունն ինչպես է այնտեղ հայտնվել։ Ասել եմ և հիմա էլ կարող եմ կրկնել, որ ամսի 2-ից՝ ընտրությունների օրվանից, տանը հիվանդ պառկած եմ, ոտքս ցավում է, չեմ կարողանում քայլել։ Մինչև հիմա դուրս չեմ եկել»,- ասել է Ազիզյանը, գրում է Panorama.am-ը։ Նա հավաստիացրել է, որ ինքնաբացարկի դիմումը նույնիսկ չի էլ տեսել։ Հարցին՝ քննարկե՞լ է այս հարցը Գագիկ Ծառուկյանի հետ, Ազիզյանը բացասական պատասխան է տվել։ Նա հավելել է. «Պատրաստվում եմ բողոքարկել։ Եթե բողոքարկման ժամկետը մինչև այսօրվա 15։00-ն է, ապա մինչ այդ անպայման բողոքարկելու եմ»։ «Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը նույնպես տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ», - պարզաբանել է նա, գրում է Armtimes.com-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |