Դատախազությունն ընտրախախտումների վերաբերյալ 19 քրգործ է հարուցել

Դատախազությունն ընտրախախտումների վերաբերյալ 19 քրգործ է հարուցել

PanARMENIAN.Net - ՀՀ Գլխավոր դատախազությունը ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված հաղորդումներով 19 քրեական գործ է հարուցել:

Դատախազությունից հայտնում են, որ քրգործերը հարուցվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Դրանցից 12-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ):

3 քրգործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):

Եվս 3 քրգործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

Այդ թվում, ևս 1 քրգործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, նախաքննությունը շարունակվում է:

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

 Ուշագրավ
---