Երևանում ծնված հնգյակից 2-ի վիճակը համեմատաբար ծանր է, 3-ինը՝ կայուն

Երևանում ծնված հնգյակից 2-ի վիճակը համեմատաբար ծանր է, 3-ինը՝ կայուն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը մայիսի 3-ի երեկոյան այցելել է մայրաքաղաքի տարբեր ծննդատներում բուժվող հնգյակին, բժիշկների հետ քննարկել փոքրիկների բուժման ընթացքը։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայտայանը տեղեկացնում է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը մայիսի 3-ի՝ ժամը 12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Կայուն է նաև «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասնագետների հսկողության տակ գտնվող նորածինների վիճակը։ Այդ վիճակը պահպանվելու դեպքում հնարավոր է, որ վաղը նրանք ևս սկսեն շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

«Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» բժշկական համալիրում հսկողության տակ գտնվող փոքրիկների վիճակը։ Մասնագետներն ամեն ինչ անում են նրանց ծանր վիճակից դուրս բերելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նշել է Հայթայանը։

Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները կշռում են մոտ 950-ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ, նրանք գտնվում են խիստ հսկողության տակ:

Կարդացեք նաև՝Մայիսի 3-ին ծնված հնգյակի ընտանիքին 7.5 մլն դրամ կհատկացվի

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---