Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում , որտեղ անդամակցությունը ՆԱՏՕ-ին լրացուցիչ խնդիրներ կստեղծեր իր համար

PanARMENIAN.Net - Հայաստանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն արդյունավետորեն համագործակցում է այդ կազմակերպության հետ, հայտարարել է Հելսինկիում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, նա լուրջ հակասություններ չի տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակպերպությանը Հայաստանի անդամակցության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջեւ: «ՆԱՏՕ-ն ուժեղագույն եվրոպական կազմակերպությունն է անվտանգության ոլորտում եւ նրա հետ հարկավոր է համագործակցել»,-գտնում է Հայաստանի նախագահը: Սակայն նա հավելել է, որ Հայաստանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:



«Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ անդամակցությունը ՆԱՏՕ-ին լրացուցիչ խնդիրներ կստեղծեր մեզ համար: Մենք համագործակցում ենք ոչ թե Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալու համար, մենք ընտրում ենք այն համագործակցությունը, որը ոչ թե նվազեցնում , այլ զորացնում է մեր անվտանգությունը,-ընդգծել է նախագահը, հավելելով, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին «չի հզորացնի Հայաստանի անվտանգությունը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---