Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում անփոփոխ է. հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով 7 նոյեմբերի 2007 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Երեւան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարիի գլխավորությամբ: Նոյեմբերի 7-ին նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձեւաչափով: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ վերջերս Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունների խորացմանը, նաեւ խթան կհանդիսանա ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համար: Խոսելով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մասին, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարին նշեց, որ Իրանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է, այն է` խնդրի լուծում խաղաղ կարգավորման ճանապարհով: Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաեւ հայ-իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |