Քաղաքագետ. Թերի Դեւիսը արտահայտում է ոչ թե իր անձնական կամ ԵՄ կարծիքը, այլ իր տերերի դիրքորոշումը 7 նոյեմբերի 2007 - 18:54 AMT PanARMENIAN.Net - «Որոշ չճշտված տվյալներով, Թերի Դեւիսը լրջորեն հետաքրքված է ադրբեջանական նավթով եւ այդ պատճառով հանդես է գալիս Հայաստանում այնպիսի հայտարարություններով, որոնց պաշտոնական Երեւանը պետք է պատասխան տա»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա հիշեցրել է, որ ԵԽ ներկա գլխավոր քարտուղարը երիտասարդ տարիներին երկար ժամանակ զբաղվել է ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով: «Ինչպես երեւում է, նա պահպանել է առեւտրականի իր դեմքը քաղաքականությունում: Թերի Դեւիսը, տվյալ պարագայում, արտահայտում է ոչ թե իր անձնական կարծիքը, կամ ԵՄ կարծիքը, այլ իր տերերի դիրքորոշումը: Սակայն հայրենիքը ավտոմեքենա չէ, այն ենթակա չէ առեւտրի, եւ եվրոպացի պաշտոնյայի նման մոտեցումը պետք է անընդունելի լինի Հայաստանի համար»,- ընդգծել է հայ քաղաքագետը:Նշենք, որ Հայաստանում` Երեւանի պետական համալսարանում ունեցած դասախոսության ժամանակ, Թերի Դեւիսը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվանել է «անջատողականներ», ի տարբերություն Կոսովոյի ալբանացիների, «ովքեր պայքարում են հանուն անկախության»: Երեւանի պետական համալսարանում ԵԽ պետքարտուղարը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարել է. «Հայաստանը պետք է հասկանա, որ նորմալ հարաբերությունները հարեւանների հետ անհրաժեշտ են: Դա միակ ուղին է ապագայի համար եւ հենց դա է հանդիսանում գլխավոր չափանիշը ԵԽ-ի համար: Այլ ճանապարհ պարզապես չկա: Պատմական հարցերը չպետք է օրենսդիրների գործը դառնան: Այն ժամանակ շատ մարդ է զոհվել, սակայն եկել է ժամանակը, որ ոչ միայն հիշենք այդ զոհերը, այլեւ նայենք դեպի ապագա»,- գտնում է Դեւիսը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |