Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է 6 մայիսի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկը, որը բուժում էր ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, մայիսի 6-ի առավոտյան մահացել է: Տեղեկատվությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նորածին աղջնակի վիճակը մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը կրիտիկական է դարձել և լուսադեմին նա մահացել է: Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։ Կարդացեք նաև՝ Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին բնակարան կնվիրի Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |