Նախարար. 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում կստեղծվի 10.000 աշխատատեղ

Նախարար. 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում կստեղծվի 10.000 աշխատատեղ

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարն ակնկալում է, որ 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում կստեղծվի 10.000 աշխատատեղ: Այս մասին Սուրեն Կարայանն ասել է մայիսի 11-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Արդեն աշխատատեղեր ստեղծվում են»,- ասել է նա:

Նախարարը նշել է՝ Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ բավականաչափ ծրագրեր են իրականացվում և որ «առաջին ներդրումները, հավանաբար, կլինեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում», գրում է Panorama.am-ը:

«Մոտ ժամանակներս արդեն վիճակագրություն էլ կհրապարակվի, թե ինչքան օտարերկրյա ներդրումներ են եղել»,-ասել է նա՝ հավելելով, որ ներդրումային ակտիվությանը նպաստել են կատարված փոփոխությունները:

Ներկայացվել է ավելի քան 62 ներդրումային ծրագիր՝ մոտ 460 մլն դոլար ընդհանուր արժեքով, որից 80 մլն դոլարի ներդրումներ արդեն կատարվել են:

Կարայանը նշել է, որ գրեթե բոլոր ոլորտներում էլ ակտիվություն է նկատվում, դրանց ազդեցությունը բնակչությունը կզգա այն ժամանակ, երբ աշխատատեղեր ստեղծվեն:

Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլ ՀՀ-ում իրականացվել է 63.5 մլն դոլարի ներդրում և ստեղվծել 1800 նոր աշխատատեղ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---