Փոխնախարար. 2017-ին ՀՀ-ում կատարվել է $63.5 մլն ներդրում, ստեղվծել է 1800-ից ավելի աշխատատեղ

Փոխնախարար. 2017-ին ՀՀ-ում կատարվել է $63.5 մլն ներդրում, ստեղվծել  է 1800-ից ավելի աշխատատեղ

PanARMENIAN.Net - Տարեսկզբից մինչև ապրիլ ՀՀ-ում իրականացվել է 63.5 մլն դոլարի ներդրում և ստեղվծել 1807 նոր աշխատատեղ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Ներկայացնելով վերջին 6 ամիսների ընթացքում նախարարության իրականացրած աշխատանքը՝ փոխնախարարը նշել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերի շրջանակում ընկերություններին տրամադրվում է տարբեր ձևաչափերի աջակցություն, մասնավորապես, նախարարության կողմից վերջերս ներկայացվել է այդպիսի 62 ծրագիր, որոնք, Ազիզյանի խոսքով, արդեն իսկ իրականացման փուլում են և ունեն համապատասխան ֆինանսավորում, հայտնում է Aysor.am-ը:

«Դրանց իրականացման արդյունքում 2017-ին կկատարվի 471.6 մլն դոլարի ներդրում, կստեղծվի 6215 նոր աշխատատեղ», - նշել է նա:

Փոխնախարարը հավելել է, որ այս պահին ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար նոր աղբյուրներ են փնտրվում:

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին աշխատանքներ են տարվել ՀՀ ներդրումային հնարավորությունները և բարենպաստ միջավայրն այլ երկրներում ավելի արդյունավետ ներկայացնելու ուղղությամբ. «Տեղի են ունեցել հայ-իրանական, հայ-էմիրաթայան, հայ-ֆրանսիական համաժողովներ»:

Ազիզյանն ընդգծել է, որ նախարարությունը կարևորում է նաև ներդրումները մարզերում. «Վարչապետի՝ մարզեր կատարած այցերի ժամանակ առանձնացվել է 81 ծրագիր, որոնցից առաջին փուլով աջակցություն է ստանում 11-ը»:

2017-ի ապրիլին վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---