Հայաստանը թույլ չի տա Ադրբեջանին եւ Թուրքիային իրենց կամքը թելադրել

PanARMENIAN.Net - «Հայաստանը թույլ չի տա Ադրբեջանին եւ Թուրքիային իրենց կամքը թելադրել»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 11-րդ նիստին հայտարարել է ՀՀԿ նախագահ, Հայաստանի վարչապետ, ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում անփոփոխ է մնում: «Մենք պատրաստենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների»,- ասել է Սարգսյանը:



Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա, ՀՀ վարչապետի կարծիքով, Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է. «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է, Հայաստանի հետ ընդհանուր սահմանը եւ ԼՂՀ տարածքի շուրջ անվտանգության գոտու ապահովումը»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ խնդրի կարգավորումը չի կարող արագ լինել: «Դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Մենք պետք է օգտագործենք բոլոր մեխանիզմները մեր նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածուն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---