Հայաստանի ռազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի հանրապետության կառավարություն12 նոյեմբերի 2007 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի վերաբերյալ ստացված միջազգային փորձաքննության արդյունքները, համաձայնեցվեցին առկա դիտողություններն ու առաջարկությունները: Նիստի վերջում Հանձնաժողովը որոշում կայացրեց ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը ներկայացնել ՀՀ Կառավարություն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |