Վոլինկինը դատապարտել է «Շանթ» հ/ը-ի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը

Վոլինկինը դատապարտել է «Շանթ» հ/ը-ի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը դատապարտում է Ադրբեջանի կողմից «Շանթ» հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը:

Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող չդատապարտել նման միջադեպերը, երբ խախտվում են մարդասիրական նորմերը:

«Շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, որը ես դատապարտում եմ: Լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտությունների տեր անձինք չպետք է լինեն հակամարտող կողմերի կրակի տակ»,- ասել է նա, գրում է Երկիր մեդիան:

Մայիսի 10-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի մեքենան:

«Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը»,-հայտնում է «Հորիզոն» լրատվականը:

Հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանի խոսքով, օպերատորին վիրահատել են, նրա վիճակը նորմալ է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---