Gallup. Երևանցիների 72.3%-ն ավագանու ընտրություններին ձայն է տալու Տարոն Մարգարյանին

Gallup. Երևանցիների 72.3%-ն ավագանու ընտրություններին ձայն է տալու Տարոն Մարգարյանին

PanARMENIAN.Net - Երևանցիների 72.3 տոկոսը Երևանի ավագանու ընտրություններին ձայն է տալու ՀՀԿ-ին և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին: Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված վերջին հետազոտության արդյունքները:

ԵԼՔ դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ձայն է տալու քաղաքացիների 15.5 տոկոսը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանին՝ 4.7 տոկոսը:

Նավասարդյանը տեղեկացրել է, որ հարցումներն իրականացվել են 1074 մարդկանց շրջանում, մեթոդը՝ դեմ առ դեմ, իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 2-9-ը:

Իսկ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 70 տոկոսը, ԵԼՔ դաշինքը՝ 20 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 10 տոկոսը, գրում է:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

Կարդացեք նաև՝ Փաշինյան. Ոստիկանությունը չի զննել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---