Ինչ անել weekend-ին. Black Star-ի երևանյան համերգ, նորաձևության շաբաթ, պղպջակների տոն

Ինչ անել weekend-ին. Black Star-ի երևանյան համերգ, նորաձևության շաբաթ, պղպջակների տոն

PanARMENIAN.Net - Օդերևութաբանները կանխատեսում են անձրևոտ մայիս, բայց պետք չէ ընկճվել. անկախ եղանակային պայմաններից, այս հանգստյան օրերին մայրաքաղաքում թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ Black Star ռուսական հայտնի լեյբլի մեծ համերգից մինչև նորաձևության շաբաթ:

PanARMENIAN.Net –ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ գարնանային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար:

Black Star-ը Երևանում

Մայիսի 12-ին Երևանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա Black Star-ի մեծ համերգը ընդլայնված կազմով: Համերգին կմասնակցեն Տիմատին, L'One-ը, Մոտը և հայազգի Քրիստինա Սի-ն (Քրիստինա Սարգսյան): Համերգի կազմակերպիչն է Jet Set ընկերությունը:

Երաժիշտներից յուրաքանչյուրը իր բեդնի հետ կժամանի, ինչը, ըստ կազմակերպիչների, հաճախ չի լինում: Ընդհանուր առմամբ Երևան կժամանի հայտնի ռուսական լեյբլի 28 ներկայացուցիչ, որոնցից շատերն առաջին անգամ կլինեն Հայաստանում:

Նախատեսված է 3-ժամյա կենդանի համերգ, որի մեկնարկից առաջ համալիրի նախասրահում հանդիսատեսին կզբաղեցնի դիջեյը, ներկայացված կլինեն նաև տարբեր բրենդերի ապրանքներ: Համերգի սկիզբը՝ ժամը 19:00-ին, տոմսերը գրեթե սպառվել են:

Golden Lace նորաձևության շաբաթ Երևանում

Մայիսի 12-14-ը կանցկացվի «Երևանի նորաձևության շաբաթը», որը կանցնի Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով: Նորաձևության երևանյան շաբաթը կբացի ռուսական նորաձևության հայտնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցևը: Բացի այդ, իրենց հավաքածուները կցուցադրեն մոդելավորողներ Հայաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից: Նրանց թվում կլինեն Գևորգ Շադոյանը, Նարինե Հարությունյանը, Լիանա Սարգսյանը, Սվետլանա Եվստիգնեևան, Անահիտ Նովսիսյանը, Սվետլանա Հակոբյանը, Վարանտ Լամալինը, ինչպես նաև Hayari ֆրանսիական բրենդը:

Ցուցադրությունը տեղի կունենա «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում, սկիզբը՝ ժամը 19:00-ին: Նորաձևության հավաքածուներից բացի, կներկայացվեն նաև տարբեր բրենդերի ոսկերչական զարդեր:

Երաժշտական քաղաք

Kami երաժշտական ակումբում մայիսի 12-ին ելույթ կունենան Kami Friends Project-ի անդամները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

«Մեցցո» երաժշտական ակումբում մայիսի 13-ին ելույթ կունենա Զառա Մորկոսյանը The Lightning բենդի հետ համատեղ, կհնչի ջազ: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

Մայիսի 13-ին Իլիկում ելույթ կունենա Լուսի Խանյան տրիոն, կհնչեն հեղինակային գործեր ՝ էթնո, ջազ և այլ ժանրերի տարրերով: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքը՝ 2000 դրամ:

Մայիսի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն–թանգարանում Reprise Quartet խումբը կներկայացնի ինքնատիպ երգացանկ՝ համադրելով տարբեր գործիքներ և երաժշտական ժանրեր: Համերգի սկիզբը՝ ժամը 17։00-ին։

Գարեջրի ակադեմիայում մայիսի 13-ին կանցկացվի ռուսական ռոքի երեկո, որի ընթացքում Another Story Band-ը կներկայացնի ծանոթ և սիրված երգեր: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:30-ին, մուտքավճարը՝ 1500 դրամ (ներառյալ ալկոհոլային խմիչքի հյուրասիրություն):

«Ֆորշ» ակումբում մայիսի 13-ին կկայանա հատուկ ջազային երեկո Վահագն Հայրապետյան տրիոյի մասնակցությամբ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքը՝ 4000 դրամ:

Իսկ մայիսի 14-ին Վահագն Հայրապետյան տրիոն կարելի է լսել Beer & Wine Mania –ում: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքը՝ 3000 դրամ (ներառյալ հյուրասիրությունը):

Մայիսի 14-ին «Էնոտեկա» գինու բարում ելույթ կունենա ջազային դուետ Անահիտ Շարյանի և Նառա Առաքելյանի մասնակցությամբ: Երոկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ից, մուտքավճարը՝ 2000 դրամ:

«12 ակումբում» մայիսի 14-ին ելույթ կունենան Միքայել Ոսկանյանն ու ընկերները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մայիսի 13-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան բացօթյա մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 14:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունն ազատ է և առանց տարիքային սահմանափակման:

Street Workout Armenia-ն մայիսի 14-ին կազմակերպում է բացօթյա մարզումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները առանց տարիքային սահմանափակման: Մարզումները տեղի կունենան Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում գտնվող մարզահրապարակում մայիսի ժամը 14:00:

Երևանում կարելի է նաև մասնակցել յոգայի ու չիգունի (ցի-գուն) շնչառական-առողջարար մարզումների, որոնք տեղի կունենան մայիսի 13-ին և 14-ին ժամը 06:30 - 07:20՝ Հաղթանակի զբոսայգում, ժամը 07:30 - 09:00՝ Անգլիական այգում, ժամը 09:10 - 10:00՝ Հրազդանի կիրճում: Ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների համար մուտքն անվճար է:

Պղպջակներ և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

Մայիսի 13-ին Team Time-ում կարող եք փորձել ձեր ուժերը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում: Խաղը բաղկացած է լինելու 4 փուլից, որից երկուսը դասական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ն է, մյուս երկուսը՝ այլ մրցույթային փուլեր։ Խաղն անցկացվելու է թիմերով: Խաղի սկիզբը՝ ժամը19:00-ին, մուտքավճար՝ 1500 դրամ, ներառյալ հյուրասիրություն:

Մայիսի 14-ին Երևանի Հյուսիսային պողոտայում կանցկացվի Պղպջակների ամենամյա տոնը, որին կարելի է մասնակցել առանց տարիքային սահմանափակման: Միջոցառումը կսկսվի ժամը 14:00-ին, մուտքն ազատ է:

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Գալակտիկայի պահապանները. Մաս 2» (Guardians of the Galaxy Vol. 2), «Արթուր թագավորի թուրը» (King Arthur: Legend of the Sword), «Խոստումը» (The Promise), «Հեռացիր» (Get Out), «Մեծ թատրոն» (Большой), «Աստծո ասպազենք: Գանձեր որոնելիս» (Kung-Fu Yoga):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---