Իտալացի ճարտարապետը Գառնիի «Բաղնիքի» ծածկի կառուցման նախագիծ է ներկայացրել

Իտալացի ճարտարապետը Գառնիի «Բաղնիքի» ծածկի կառուցման նախագիծ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Իտալացի ճարտարապետ, Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Լուչիո Սպեկան Գառնիի «Բաղնիքի» ծածկի կառուցման նախագիծ է ներկայացրել: Ճարտարապետը բազմիցս եղել է Գառնիի ագելոց-թանգարանի տարածքում և մինչև նախագծային աշխատանքները սկսելը մանրամասն ուսումնասիրել է հնավայրի, պեղումների պատմությունը, տեղանքը, նաև անվանի ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի` «Գառնիի» մասին աշխատությունները, գծանկարներ և այլ կարևոր փաստաթղթեր:

Ճարպարապետը բաղնիքի և հատակի խճանկարի վերականգմանն առնչվող հարցերը քննարկել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ:

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, չնայած «Բաղնիք» հուշարձանն ունի ծածկ, սակայն նախատեսվող նոր ծածկի հետ մեկտեղ նախատեսվում է տեղադրել դրենաժային համակարգ, որով կլուծվի ամենակարևորը՝ պատի խոնավության հարցը, կկանխվի անձրևաջրերի ներթափանցումը: Լուչիո Սպեկայի խոսքով, հնարավոր է տեղադրել փայտյա կամ մետաղական ծածկ, բայց, նա նշել է, որ մետաղական ծածկն առավել հուսալի ու երկար ժամանակով կարող է ծառայել:

Իտալացի մասնագետը խոսել է նաև բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման անհրաժեշտության մասին՝ ասելով, որ դրանով զբաղվում են իտալացի այլ մասնագետներ:

Բաղնիքի հատակի խճանկարի պահպանության համար էլ համապատասխան պայմանների ապահովում է անհարժեշտ, որպեսզի կանխվի վիճակի հնարավոր վատթարացումը: Այս հուշարձանի վերականգնումը ճարտարապետն առաջնային է համարել: Նա միաժամանակ ասել է, որ «Բաղնիքի» ծածկի նախագիծը որոշակի շտկումների ու վերջնական տեսքի բերելու կարիք ունի և առաջիկա ամսում նախագծի փաթեթն ամփոփ կտրամադրի ՊՈԱԿ-ի տնօրենությանը:

Գառնիի բաղնիքը՝ կառուցված 3-րդ դարում, զբաղեցնում է ամրոցի տարածքի հյուսիսային մասը. ներկայումս առնված է ժամանակակից ծածկի տակ։ Այն բաղկացած է միաշար դասավորված հինգ սենյակներից, որոնցից չորսը ճակատներում արտաքուստ պայտաձև հորինվածք ունեն։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---