Հայազգի Աստրիդ Փանոսյանը կարող է նշանակվել Ֆրանսիայի սոցապ նախարար

Հայազգի Աստրիդ Փանոսյանը կարող է նշանակվել Ֆրանսիայի սոցապ նախարար

PanARMENIAN.Net - Հայազգի Աստրիդ Փանոսյանը կարող է նշանակվել Ֆրանսիայի աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար։ Այս մասին հաղորդում է Tribune de Genève-ը:

Միևնույն ժամանակ Le Parisien-ը հաղորդում է, որ Փանոսյանը կարող է ղեկավարել արտաքին առևտրի ոլորտը:

Աստրիդ Փանոսյանը նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականն է եղել վերջինիս էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել Հավր նավահանգստային քաղաքի 46-ամյա քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպին: Մոտ ժամանակներս Ֆիլիպը պետք է ձևավորի երկրի կառավարությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---