ՀՀ ՊՆ. Սադրանքի հետևանքների պատասխանատուն Ադրբեջանի ղեկավարությունն է![]() 16 մայիսի 2017 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի մայիսի 15-ի սադրիչ գործողությունները, որոնք արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կառավարվող հրթիռից կրակ են բացել պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Հայտարարության մեջ ասվում է, որ սադրիչ գործողությունները հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ավելի վաղ հայտարարել էր, որ դա հակառակորդի հերթական ահաբեկչական քայլն է, որն ուղղված է ոչ միայն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի, այլև՝ ամբողջ միջազգային հանրության դեմ: Մայիսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: Ընթերցեք նաև.Բաբայան. Ալիևյան կլանը վաղուց սեփականաշնորհել է Ադրբեջան պետությունը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |