WSJ. ԱՄՆ-ն կարող է դադարեցնել անհատույց ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային և այլ երկրներին

WSJ. ԱՄՆ-ն կարող է դադարեցնել անհատույց ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային և այլ երկրներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել անհատույց ռազմական օգնության տրամադրումը մի շարք երկրների, այդ թվում Ուկրաինային: Այդ մասին ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում:

Ըստ աղբյուրների, պաշտոնական անձանց շրջանում, համապատասխան առաջարկներ կան ԱՄՆ բյուջեի նախագծում, որը հաջորդ շաբաթ ներկայացնելու է նախագահ Թրամփի վարչակազմը: Ինչպես ասվում է հոդվածում, փաստաթղթում կան դրույթներ, որոնց համաձայն բազում ռազմական առաքումների սուբսիդավորումը դադարեցվում է, դրանք փոխարինվում են վարկերով:

Պետդեպի փաստաթղթերից պարզ է դառնում, որ տվյալ ծրագրերի չեղարկումը կարող է վերաբերել Վիետնամին, Կոլումբիային, Լիբանանին, Պակիստանին, Թունիսին, Ուկրաինային և Ֆիլիպիններին: Այն երկրները, որոնց վերաբերյալ կընդունվի այդ որոշումը, այլևս անհատույց ամերիկյան ռազմական սարքավորումներ չեն ստանա, փոխարենը նրանց կտրվեն վարկեր այդ կարիքների համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ, խոսքը 1 մլրդ դոլարի օգնության մասին է: Ուժի մեջ մտնելու համար առաջարկը պետք է հաստատվի ԱՄՆ օրենսդիրների կողմից: 2018-ի բյուջեի կրճատումները չեն վերաբերի Իսրայելին, որին ԱՄՆ հատկացնում է $3,1 մլրդ, Հորդանանին ($350 մլն) և Եգիպտոսին ($1,3 մլրդ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---