Թյուրքական պետությունները Ցեղասպանության մասին հայտարարության մեջ բացարձակապես իրականությանը չհապատասխանող տվյալներ են ներկայացնում

PanARMENIAN.Net - Երեք Բաքվում անցած թյուրքական պետությունների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության XI համաժողովին հայտարարություն է ընդունվել Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «պատմական իրադարձությունների նկատմամբ սխալ վերաբերմունք արտահայտելու որոշ պետությունների խորհրդարանների փորձերը կանխակալ մոտեցում է ողջ թյուրաքկան աշխարհի նկատմամբ»:



Թյուրքական աշխարհը գտնում է, որ Հայոց ցեղասպանության մասին պնդումները պատմական հիմք չունեն: «Չնայած Թուրքիայի Հանրապետության պաշտոնական հայտարարությանը արխիվները բացելու մասին, Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, հայկական կողմից պատասխան չկա»,- ասվում է փաստաթղթում:



Հեղինակները իրականությանը չհամապատասխանող տվյալներ են ներկայացնում, մասնավորապես, 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության հայկական բնակչության թվաքանակի մասին: «Այն ժամանակաշրջանում Թուրքիայի տարածքում ընդամենը 150 հազար հայ էր ապրում: Պատմական փաստերը, փաստաթղթերը, ականատեսների ցուցմունքները վկայում են, որ 1915-1918 թվականներին կատարված դեպքերը հանդիսացել են թուրքական բանակի եւ հայկական զինված միավորումների միջեւ ռազմական գործողությունների արդյունք. վերջիններս մի շարք արեւմտյան պետությունների եւ Ռուսաստանի սադրանքի պատճառով, հարվածեցին պատերազմող Թուրքիայի մեջքին»: Ապա նշվում է. «հայերի կողմից հատուկ դաժանությամբ սպանվել է ավելի քան 2 միլիոն թուրք»:



Ավարտելով հայտարարությունը` հեղինակները ընդգծում են, որ «ներկայացնելով այս փաստերը միջազգային հանրության ուշադրությանը, մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ պատմական վեճերի ուսումնասիրությունը հանդիսանում է պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների խնդիրը», գրում է «Բաքվի աշխատավոր» թերթը:



Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքության տվյալներով, 1915 թվականի դրությամբ, Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներում մոտ 2,5 միլիոն հայ էր բնակվում: Եւս կես միլիոն ապրում էին Ստամբուլում, Իզմիրում եւ այլ խոշոր քաղաքներում: 1915 թվականի փետրվարին երիտթուրքական եռապետությունը` Թալեաթ-փաշան, Էնվերը եւ դոկտոր Նազիմը գաղտնի հրահանգ են ընդունել Թուրքիայի հայ բնակչության տեղահանության եւ ոչնչացման մասին: Սպանություններից, սովից եւ հիվանդություններից մոտ մեկուկես միլիոն հայ է մահացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---