Շարմազանով. ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ25 մայիսի 2017 - 10:07 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ հանդիպմանը՝ հավելելով. «Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունը և հանդուրժողականությունը և հավելել, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողություններ գրանցել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական գործընթացներում: Շարմազանովն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին և առաջիկա անելիքներին՝ ընդգծելով, որ մեր երկիրն արտաքին քաղաքական գործընթացներում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի |