iPhone 8-ի դիզայնը ցուցադրվել է տեսանյութով (վիդեո) 25 մայիսի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Բլոգեր Վենիամին Գեսկինը Լատվիայից Twitter-ի իր էջում iPhone 8-ը ցուցադրող տեսահոլովակ է հրապարակել: Տեսանյութում տեսանելի են մակետը, լուսանկարները, որոնք ինսայդերը հրապարակել էր անցած ամիս: Սմարթֆոնի հետևի վահանակը ապակուց է, որի վրա կրկնակի տեսախցիկի համար նախատեսված բացվածք կա: Հատկանշական է, որ առջևի պանելին չկա Home կոճակը, իսկ դինամիկը դեպի վեր է տեղաշարժված: Ըստ Գեսկինի, տեսանյութում պատկերված է ոչ թե աշխատանքային նախատիպը, այլ ձեռնարկությունում ստեղծված սմարթֆոնի մակետը, որն օգտագործվում է ռոբոտացված հաստոցների կողմից արտադրության հղկման համար, հայտնում է Lenta.ru-ն: Հայտնի է նաև, որ սմարթֆոնը կունենա OLED-էկրան 5,7 անկյունագծով, ինչպես նաև անլար լիցքավորում: Նոր iPhone-ը կներկայացվի 2017-ի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսում: Ըստ վերջին տեղեկությունների, ընկերությունը միանգամից 3 սարք կթողարկի, որից 2-ը iPhone-ի ժամանակակից մոդելների մի փոքր բարելավված տարբերակը կլինի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |