Փորձագետ. Սահակաշվիլին հասկացրեց, որ ինքն այնպիսի խամաճիկ չէ Արեւմուտքի ձեռքում, ինչպիսին նրան ներկայացնում են

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու որոշումը երկրի ղեկավարի ընտրությունների օրվա վերաբերյալ շատ հաջող քայլ է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, Վրաստանի գծով փորձագետ Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով, միավորված ընդդիմության թեկնածուները խարիզմատիկ չեն եւ չունեն Վրաստանի ապագայի նպատակների իրական ընկալում: «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կշարունակեն աջակցել Սահակաշվիլուն իրական քաղաքականության նկատառումներից: Ճիշտ է գործող նախագահը մի մեծ թերություն ունի` «Իմեդի» հեռուստաալիքի փակումը, որը պատկանում է Ռուպերտ Մերդոկին, լրջորեն դանդաղեցրեց Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին: Միեւնույն ժամանակ, Սահակաշվիլին իր քայլերով հասկացրեց, որ ինքն այնպիսի խամաճիկ չէ Արեւմուտքի ձեռքում, ինչպիսին նրան ներկայացնում են»,-ընդգծել է Մինասյանը` հավելելով, որ «Իմեդին», հավանաբար, չի բացվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---