Նախագահը մի շարք նշանակումներ է կատարել. Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար

Նախագահը մի շարք նշանակումներ է կատարել. Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակումը հաստատող հրամանագրեր:

Ֆինանսների նախարար է վերանշանակվել Վարդան Արամյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, գյուղնախարար` Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը:

Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանն, ով զբաղեցրել էր այդ պաշտոնն 1998-2007 թվականներին, իսկ նախորդ կառավարությունում եղել էր աշխատակազմի ղեկավար-նախարար:

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ:

Նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել ապրիլի 2-ի ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---