Հուլիս-օգոստոսին շոգ է լինելու. Ջերմաստիանը կհասնի +42-ի

Հուլիս-օգոստոսին շոգ է լինելու. Ջերմաստիանը կհասնի +42-ի

PanARMENIAN.Net - 2017-ի հունիս ամսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման արդյունքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի +7 +12 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին կհասնի +33 +36 աստիճանի: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, Շիրակում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2+5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28: Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +3+6, ցերեկային ժամերին՝ +25 +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Ինչ վերաբերում է Սյունքի մարզին, ապա հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմասգտիճանը կհասնի +33+37 աստիճանի:

«Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7+10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34 +36 աստիճան»,- ասել է Սուրենյանը, գրում է Panorama.am-ը:

Բանախոսի տեղեկացմամբ, եթե հունիսին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակությունը նախատեսվում են նորմայի սահմաններում, ապա հուլիսն ու օգոստոսը բավական շոգ են լինելու:

«Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Քանի որ այս տարի ջերմային ցիլկոնի ակտիվացման ցիկլն է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարտյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակաում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»,- ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

Անդրադառնալով հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերի կանխատեսումներին՝ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց՝ հունիսի 1-ից 3-ին հանրապետությունը գտնվելուն է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որն ակտիվանալու է հատկապես երեկոյան ժամերին:

«Օրվա առաջին կեսին՝ մինչև երեկոյան ժամերը, կգերակշռի կայուն, արևային եղանակ, երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային եղանակ, սպասվում է անձրև և ամպրոպ: Շիրակում, Լոռիում և Տավուշում մեծ է նաև կարկտի հավանականությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ հունիսի 4-ին և 5-ին ցիկլոնի ազդեցությունը կթուլանա:

Ինչ վերաբերում է Մոսկվայի մարզում նախօրեին ավերածություններ պատճառած փոթորկի հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա, ապա ցիկլոնը տեղաշարժվել է դեպի Ուրալ, Արևմտյան Սիբիր: Հայաստանում քամու ուժեղ պոռթկումներ չեն կանախատեսվում, երեկոյան քամոտ եղանակը լիովին տեղավորվում է նորմայի սահմաններում:

«Եթե այդ օդային զանգվածը տեղափոխվեր Հայաստան, չի բացառվում, որ նման հզոր փոթորիկ այստեղ ևս գրանցվեր: Ինչ վերաբերում է բերքատվության աստիճանին, ապա այս տարի ծառերի ծաղկման շրջանում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, աղետալի կարկտահարություն ևս, ինչը հույս է ներշնչում, որ կունենանք միջինից ավելի բերք»,- ամփոփեց բանախոսը:

Մայիսի 29-ին Մոսկվայում հզոր փոթորիկի հետևանքով տուժել է ավելի քան 180 մարդ, մահացել է 15 մարդ: Տուժածների թվում հայեր չկան:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---