Կառավարությունն օֆշոր կճանաչի ԱՄԷ-ն, Լիբանանը, Շվեյցարիան ու 48 այլ երկիր31 մայիսի 2017 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստի ընթացքում պատրաստվում է ընդունել «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը» սահմանելու մասին որոշումը: Այն ներառում է 51 անուն՝ ինչպես հայտնի օֆշորային գոտիներ, այդպես էլ այլ երկրներ ու տարածքներ: Դրանց թվում են, մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբանանը, Շվեյցարիան, Սինգապուրը և Ուրուգվայը: Հիմնավորման համաձայն, բանն այն է, որ ներկա օրենսդրությամբ եթե ՀՀ-ում գործող ընկերությունը ստանում է կանխավճար օֆշորից ու մեկ տարվա ընթացքում կանխավճարի առարկա ապրանքը կամ ծառայությունը չմատակարարվի, փոխանցմանը հաջորդող 366-րդ օրը գումարը կսկսի համարվել եկամուտ: «2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 125-րդ հոդ¬վածի 6-րդ մասով սահմանված վերո¬¬նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ օֆշորային գոտիների (երկրների) ցանկ ներկայումս սահմանված չէ», - նշվում է ցանկն ուղեկցող փաստաթղթերում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |