24 նոյեմբերի 2007 - 14:06 AMT
Ռոբերտ Քոչարյանը հրամանագրեր է ստորագրել Բրազիլիայում ՀՀ դեսպանատուն եւ Բաթումում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 23-ին հրամանագրեր է ստորագրել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հան֊րա֊պետության դեսպանություն (նստավայրը` քաղաք Բրազիլիա) եւ Վրաստանի Բաթում քաղաքում Հայաստանի Հան֊րա֊պետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Վրաստանի Բաթում քաղաքում Հայաստանի Հան֊րա֊պետության գլխավոր հյուպատոսությունը կընդգրկի Աջարիայի Ինք֊նավար Հանրապետությունը, Գուրիայի տարածաշրջանը, Իմերեթիի տարածաշրջանը եւ Փոթի քաղաքը: