Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ դիրքը Խաղաղասիրության վարկանիշում վատթարացել է

Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ դիրքը Խաղաղասիրության վարկանիշում վատթարացել է

PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմը, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, բացասաբար է անդրադարձել ՀՀ դիրքի վրա 2017-ի Խաղաղասիրության գլոբալ վարկանիշում (Global Peace Index):

Հայաստանը 2016-ի համեմատ նահանջել է 2 հորիզոնականով և զբաղեցնում է 112-րդ տեղը:

Հետազոտությունը վերլուծել է իրավիճակն աշխարհի 163 երկրում, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99.7%-ը: Նշվում է, որ 93 երկիր բարելավել է ցուցանիշը, 68-ը՝ վատթարացրել: Չնայած դրան, զեկույցի հեղինակները զգուշացնում են, որ դեռ վաղ է խոսել խաղաղասիրության ամրապնդման կայուն միտման մասին:

Հայաստանը երկրորդն է տարածաշրջանի երկրներից՝ զիջելով տեղը միայն Վրաստանին, որը 94-րդն է: Իրանը վարկանիշի 129-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 132, Թուրքիան՝ 146: Բելառուսը 103-րդն է, ՌԴ-ն՝ 151, Ուկրաինան՝ 154:

2017-ի վարկանիշը 9-րդ անգամ գլխավորել է Իսլանդիան, 2-րդը՝ Նոր Զելանդիան է, 3-րդը՝ Պորտուգալիան:

Սիրիան երկրորդ տարին շարունակ եզրափակում է ցուցակը: Մի փոքր ավելի բարվոք է վիճակը Աֆղանստանում՝ 162-րդ հորիզոնական, Իրաքում՝ 161-րդ հորիզոնական: Հարավային Սուդանն ու Եմենը 160-րդն ու 159-րդն են:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---