«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է թողարկվել 2019-ին

«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է թողարկվել 2019-ին

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» եզրափակիչ 8-րդ եթերաշրջանը կարող է եթեր հեռարձակվել 2019-ին: Այդ մասին հայտարարել է սերիալի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը:

Նա պարզաբանել է, որ այժմ չի կարելի հստակ ասել, թե երբ կթողարկվի եզրափակիչ եթերաշրջանը: Դիտարկվում են 2018-ի և 2019-ի տարբերակները: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կգրվի սցենարը, գրում է Gazeta.ru-ն Entertainment Weekly-ի վրա հղումով:

Բլոյսը պատմել է, որ գործադիր պրոդյուսերները մտադիր են կենտրոնանալ 7-րդ եթերաշրջանի և վերջին եթերաշրջանի սցենարի վրա և դեռ մտադիր չեն մասնակցել փրիքվելների ստեղծմանը:

Բլոյսը նշել է նաև, որ վեպերի հեղինակ Ջորջ Մարտինի շնորհիվ փրիքվելների համար շատ մեծ հնարավորություններ կան:

«Ջորջը մի ամբողջ տիեզերք է ստեղծել...Նա ունի բոլոր այդ պատմությունները, որոնք հորինել է, և դա պատճառներից մեկն է, թե ինչու են նրա գրքերն այդքան լավը»,-հավելել է ծրագրային տնօրենը:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի պոտենցիալ «դիակների» ցուցակ է կազմվել

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---