Մատաղիսում տարեկան 15-20 տոննա սև խավիար կստանան

Մատաղիսում տարեկան 15-20 տոննա սև  խավիար կստանան

PanARMENIAN.Net - Մատաղիսում խավիարի արտադրության բիզնես-ծրագրով նախատեսվում է տարեկան 15-20 տոննա սև խավիար ստանալ: Այս մասին ԼՂՀ-ում լրագրողներին ասել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ խավիարն արդեն փորձաքննություն է անցել, իրացումը սկսել է խավիարի վաճառքով զբաղվող միջազգային ընկերությունը. «Այն պատրաստ է իրացմանը նպաստել և ներդրումներ անել», մեջբերում է Aravot.am-ը:

Ակնկալվում է, որ Արցախում և ՀՀ-ում արտադրանքը կվաճառվի մոտ 6 տարի հետո: Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ չրագործությունն են զարգացնելու:

2015-ի հուլիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գործող սև խավիարի արտադրամասում տեղադրվել է առաջին ձկնկիթը: Հայտարարվել է, որ մոտ 3 տարուց վաճառքի կհանվեն ձկան, 5 տարուց` սև խավիարի առաջին խմբաքանակները:

Ըստ նախագծի՝ 7 տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սև խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---