Հայ-ուրվագայական հարաբերություններում առաջնայինը առեւտրատնտեսական համագործակցության զարգացումն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խորխե Ալբերտո Մեյեր Լոնգը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հաջողություն մաղթել բարձր առաքելության իրականացման գործում: Ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ գործակցությունը զարգացնելու փոխադարձ ցանկությունը, կողմերն առաջնային են համարել առեւտրատնտեսական համագործակցության ծավալներն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքը: Նրանք գոհունակությամբ փաստել են միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-ուրուգվայական արդյունավետ գործակցությունը: Նշելով, որ Ուրուգվայն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, դեսպանն ասել է, որ իր երկրում գործում է բավականին ակտիվ հայ համայնք, որն առանձնահատուկ դեր է խաղում երկկողմ հարաբերություններում:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---