Արցախում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճում է

Արցախում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի քաղաքացիները կարողանում են Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով, և այդ հանգամանքն ավելացրել է նաև Արցախ այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Վարչապետի խոսքով` եթե 2016-ին զբոսաշրջային ակտիվության անկում էր գրանցվել, ապա այս տարի աճ է արձանագրվել։

«ՀՀ կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար, այդ թվում վիզային արտոնություններ է տրամադրել Հայաստան այցելող ՌԴ քաղաքացիների համար։ Այդ քայլն, անկասկած, դրական ազդեցություն է ունեցել»,-ասել է Հարությունյանը, հայտնում է Sputnik-Արմենիան։

Նրա խոսքով` զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել։ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել նաև տնտեսության մյուս ոլորտները զարգացնելու ուղղությամբ։

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն 2017-ին ակնկալում է երկնիշ տնտսեական աճի ցուցանիշ ունենալ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ, չնայած ապրիլյան պատերազմին, ԼՂՀ-ում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---