Փաստաբան. Նախկին վարչապետի՝ ՀՀ մի շարք ԶԼՄ-ների դեմ դատը լրատվական դաշտը կոտրելու փորձ է

Փաստաբան. Նախկին վարչապետի՝  ՀՀ մի շարք ԶԼՄ-ների դեմ դատը լրատվական դաշտը կոտրելու փորձ է

PanARMENIAN.Net - Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել «Իրավունք», Tert.am, A1plus.am, 168.am լրատվամիջոցներին՝ իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու համար: Այս մասին հիշեցրել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որը ներկայացնում է այդ լրատվամիջոցների շահերը դատարանում:

Նախկին վարչապետը դատի էր տվել վերոնշյալ լրատվամիջոցներին 2016 թվականի նոյեմբեր 4-ին:

«Տվյալ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից փորձ է արվում կոտրել լրատվական դաշտը, որ այն բացասականը, որ լրատվամիջոցները ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության հետ կապված, այլևս չարվի, նաև մամուլի ասուլիսների ժամանակ չլուսաբանեն կամ չհրապարակեն», - ասել է փաստաբանը, մեջբերում է Aravot.am-ը:

Բաղդասարյանը հավելել է. «2016 հոկտեմբերի 7-ին մի քաղաքացի մամուլի ասուլիս է տալիս ու քննադատում նախկին վարչապետի որոշ գործառույթներ: Այս ասուլիսին ներկա են գտնվել մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ նաև «Իրավունք», Tert.am, A1plus.am, «168 ժամ» լրատվամիջոցները, որոնք բարեխիղճ լուսաբանել են ասուլիսը, բայց նախկին վարչապետը որոշում է պատժել լրատվամիջոցներին՝ դիմելով դատական պաշտպանության, համարելով, որ լրատվամիջոցների կողմից ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը»:

Նա նկատել է, որ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե լուր տարածելիս հղում է կատարել լրատվության աղբյուրին ու բառացի և բարեխիղճ մեջբերել նրա ասածները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---