Հարձակում Իրանի խորհրդարնի և Հոմեյնիի դամբարանի վրա. 2 զոհ կա, ավելի քան 10 վիրավոր![]() 7 հունիսի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում, արդյունքում 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Տեղեկություններ կան նաև Թեհրանի հարավում իմամ Հոմեյնիի դամբարանի տարածքում կրակոցների մասին՝ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: ԹԱՐՄԱՑՈՒՄ. ԻՊ-ն ստանձնել է Իրանում հարձակումների պատասխանատվությունը Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի վրա հարձակման հեևանքով զոհվածն ու վիրավորներից 2-ը պահակազորի աշխատակիցներ են, տուժածներից մեկը՝ այցելու: Ըստ գործակալության, հարձակվողները 3-ն են, նրաք զինված են: Հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հայտնում է Fars-ը, հարձակվողներից մեկը մահապարտ է, նա շրջապատված է անվտանգության ծառայության աշխատակիցներով: Փոխհրաձգության մասնակիցներից մեկին հաջողվել է լքել շենքն ու կրակ բացել փողոցում: Չնայած այս ամենին, խորհրդարանական նիստն անցնում է սովորական ռեժիմով և հեռարձակվում է ազգային ռադիոյով: Ըստ ISNA գործակալության, Հոմեյնիի դամբարանի մոտ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, ևս մեկը սպանվել է: Շենքի մոտ նաև պայթուցիկ սարք է վնասազերծվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |