ԱՄՆ Կոնգրեսում տարածվել է հայկական խաչքարերի ոչնչացման մասին պատմող «Ջուղա» փաստագրական ֆիլմը29 նոյեմբերի 2007 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում տարածվել է «Ջուղա» փաստագրական ֆիլմը` 2005 թվականին Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) հինավուրց հայկական գերեզմանոցի եւ հայկական խաչքարերի ոչնչացման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել հայկական ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը, ֆիլմի 2000 կրկնօրինակները տարածել է Հայկական ճարտարապետությունն ուսումասիրող կազմակերպությունը (RAA), Լոս Անջելեսում գտնվող RAA-ի բաժանմունքի հետ համատեղ` ֆիլմը տարածվել է ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպություններում: Ս.Կարապետյանը հաղորդել է նաեւ, որ 2008 թվականին բացի ֆիլմի անգլերեն տարբերակից կարվեն կրկնօրինակներ եւս 5 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն: «Առաջին իսկ ցուցադրումներից հետո ֆիլմը շատ ուժեղ տպավորություն գործեց: Ստրասբուրգում ցուցադրվելուց հետո Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ դատապարտեցին Ադրբեջանի բարբարոսական քաղաքականությունը»,-ասել է Կարապետյանը: RAA-ն ծրագրում է ստեղծել եւս մի քանի փաստագրական ֆիլմեր, որոնք պատմում են հուշարձանների ոչնչացման մասին ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |