Կումայրի կենտրոնի ծրագիրը. Ներդրումների ներգրավում, ենթակառուցվածքների բարելավում

Կումայրի  կենտրոնի ծրագիրը. Ներդրումների ներգրավում, ենթակառուցվածքների բարելավում

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացն ավարտվել է, սկսվել են ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է մեծ հետաքրքրություն:

Նշվել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի հաջողությամբ ընթանում են նաև ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարվա աշնանը:

Քննարկվել են նաև ծրագրի իրականացման հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ: Կարապետյանն ընդգծել է այս ծրագրի կարևորությունը՝ որպես Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ մարտի 3-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: ԿԲխորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային հիմնադրամի կանոնները:

Ավելի վաղ Վարչապետը հանձնարարել է«Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---